ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Միշտ էլ մեղավորը կյանքն է

Միշտ էլ մեղավորը կյանքն է
26.03.2024 | 17:04


է

Մարդ էր մահացել: Ոստիկանությունից երկու հոգի եկան:

- Ինչպե՞ս է եղել դեպքը,- հարցնում են:

- Դեպքը, հարգելիներս,- ասում եմ նրանց,- եղել է այսպես. մարդն ապրում էր, իսկ հետո մեռավ: Այդպես պատահում է:

Բայց նրանք դժգոհ են:

- Մեզ մանրամասներ են պետք, ինչի՞ց է մահացել:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ցանկացած մահ իր խորքում հանցավորության տարրեր ունի, բայց ոստիկաններին չեմ ուզում ծանրաբեռնել այդ կարգի դատողություններով և անմիջապես անցնում եմ մահվան պատճառներին ու մեղավորներին:

- Մեղավորները շատ են,- ասում եմ նրանց:- Նախ, տարիքն էր մեղավոր, հետո՝ առողջությունը, հետո՝ ապրումները, կենցաղային պայմանները, սննդի որակը, երկրի վիճակը, աղտոտված մթնոլորտը, մարդկային հարաբերությունները, ցածր աշխատավարձը, բարձր հարկերը, կեղծված ընտրությունները, չորային կլիման, անկանոն ջրամատակարարումը…

Ոստիկանի համբերությունը հատում է.

- Դու արդեն ուրիշ բաներ ես խոսում: Մեզ ասա` ի՞նչ գրենք:

- Ասեմ: Գրեք, որ մեղավորը կյանքն էր: Մահվան համար միշտ էլ մեղավորը կյանքն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ